
Կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք է հաստատվել, մահացել է 11 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք, ընդհանուր՝ 163972 դեպք, որոնցից 152320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 619066 թեստավորում: Երեկ կատարվել է 2546 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 471 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 11 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել