
Գագիկ Ջհանգիրյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման է
«Իմ քայլը» խմբակցության հետ դռնփակ հանդիպման է եկել «Հայ ազգային կոնգրեսի» նախկին պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Մինչ հանդիպումը Ջհանգիրյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ասելով, որ հանդիպումից հետո կխոսի:
Ըստ Հայկական ժամանակի տեղեկությունների՝ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Ջհանգիրյանի թեկնածությունը, և հենց այդ պատճառով էլ հանդիպման են հրավիրել վերջինիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել