HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը: Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ըստ այս փոփոխությունների` կուսակցություն գրանցելը դյուրացվում է, սակայն գործունեություն ծավալելը բարդանում է` ընդգծված հաշվետվողականության և թափանցիկության պահանջներ են ներկայացվում կուսակցություններին:

Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը (նախագահություն, վարչություն և այլն) ձևավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամներն ընտրվում են համագումարի կողմից` կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 %-ը: Մշտապես գործող ղեկավար մարմինը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով:

Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ օրենքով և կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Կուսակցությունը պարտավորվում է օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ:

Առավել մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter