
4 հայ գերի վերադարձել է Հայաստան
Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, 4 հայ գերի վերադարձել է Հայաստան: Այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Ավինյանը:
Լուսանկարն՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել