HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդային հավելումների համար մշակվում են միջպետական ստանդարտներ

Եվրասիական տնտեսական հանձաժողովը հաստատել է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ»-ի վերաբերյալ ՄՄ ՏԿ 029/2012 տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը։

Դրանով, մասնավորապես, նախատեսվում է մշակել 130 միջպետական ստանդարտ, ինչպես նաև` մեկը՝ միջազգային ISO ստանդարտների, երկուսը՝ տարածաշրջանային EN (եվրոպական ստանդարտ), 24-ը՝ազգային ստանդարտների հիման վրա։

  Սննդային հավելումները տեխնոլոգիական նպատակներով սննդամթերքին ավելացված նյութեր են դրանց արտադրության, փաթեթավորման, փոխադրման կամ պահեստավորման փուլերում ցանկալի «հատկություններ» տալու նպատակով.

oրինակ` որոշակի բույր (բուրավետիչներ), գույն (ներկանյութեր), համ տալու կամ պահպանման երկար ժամկետ ապահովելու (կոնսերվանտներ) համար։

Նշենք, որ դեռևս օգոստոսի վերջին ԵՏՀ-ն հաստատել էր այդ կանոնակարգի լիարժեք կիրառման և դրանով կարգավորվող ապրանքների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ փորձաքննության մեթոդների ցանկը, որը կիրառվելու է մինչև համապատասխան միջպետական ստանդարտները կմշկակվեն ու կներառվեն ՄՄ ՏԿ 029/2012 տեխնիկական կանոնակարգի փորձաքննության ստանդարտների ցանկում։

Մասնավորապես, ստանդարտների ցանկը լրացվել էր չափումների կատարման 6028-2018 մեթոդիկայով (ՉԿՄ), այն է՝ «ծծմբաթթվի (SO2) զանգվածային կոնցենտրացիայի որոշում ժելատինում»։ Փոփոխվել էին նաև տեխնիկական կանոնակարգի ստանդատների ցանկում արդեն իսկ ներառված երկու չափման մեթոդիկաների կիրառման ժամկետները, օրինակ, ՉԿՄ 806-98-ը, որով սննդային արտադրանքներում որոշվում է սորբինաթթվի և բենզոաթթվի կոնցենտրացիան և ՉԿՄ 3239-2009-ը, որով որոշվում է Բ-կարոտինը մասնագիտացված պարենային ապրանքների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter