
«Հոգ տար» նախաձեռնություն․ օգնությունն է օգնության աղբյուր դառնում
«Հոգ տար» սոցիալական նախաձեռնությունը կամավորների խումբ է, որը սեպտեմբերի 29-ից մինչև օրս առաջին անհրաժեշտության պարենով, հիգիենայի պարագաներով ու հագուստով օգնել է շուրջ 50 հազար արցախցիների, ովքեր պատերազմի հետևանքով ժամանակավորապես գտնվում են Հայաստանում։
Սոցիալական օգնություն հավաքելու և տրամադրելու փորձ նախաձեռնության անդամները ունեցել են դեռևս կորոնավիրուսային համաճարակի օրերին․ այդ փորձն այժմ ադապտացրել են արցախցիների կարիքները հոգալու գործում։
Քանի որ այժմ արցախցիների որոշ մասը վերադառնում է իրենց բնակավայրերը, նախաձեռնության անդամները պատրաստվում են ևս մեկ օգնության շտաբ բացել նաև Ստեփանակերտում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել