
Պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների և կամավորների վերականգնողական բուժումն անվճար կլինի
Արցախում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների և կամավորների, ինչպես նաև Հայաստանի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտնյալ պայմաններով: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում:
«Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում դեպքերի թվի ավելացում է նախատեսվում շուրջ 4000-ով, որը կպահանջի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել