
Եհովայի վկաները սպառնացել են քահանային. «Կոկորդդ կկրծեմ»
Երեկ առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանայի և «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների միջև:
Տեր Եսային «Հետքին» տեղեկացրեց, որ երեկ առավոտյան կրոնական կազմակերպության երկու երիտասարդ քարոզչություն է արել եկեղեցու տարածքում, քահանան մոտեցել և զգուշացրել է, որ քարոզչություն չիրականացնեն, սակայն երիտասարդները չափազանց ագրեսիվ են վարվել քահանայի նկատմամբ:
«Քանի որ չէին ներկայանում, փորձեցի հեռախոսով նկարել նրանց: Հեռախոսս ձեռքիցս վերցրին. չհասցրի նկարել: Երբ փորձեցի հեռախոսս հետ վերցնել իրենցից, խփեցին ձեռքիս: Հետո սկսեցին սպառնալ, թե «կոկորդդ կկրծեմ, հալդ կտեսնես, հետո կգամ քեզ կտեսնեմ» և այլն»,- պատմում է Տեր Եսային:
Քահանն ասում է, որ Եհովայի վկաները եկեղեցու տարածքում կանգնեցրել էին պատարագի ժամանող երկու հավատացյալի, ինչն էլ առիթ է եղել, որ ինքը մոտենա աղանդավորներին և նկատողություն անի:
Ոստիկանության լրատվական բաժնից «Հետքին» հայտնեցին, որ Մալաթիայի ոստիկանական բաժանմունքում քահանայի հայտարարության հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Մեկնաբանություններ (71)
Մեկնաբանել