
Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլում
Հայտնի դարձան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում։ Ցյուրիխում՝ ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը։
Մեր հավաքականը ընդգրկված էր նախավերջին՝ 5-րդ զամբյուղում։ Վիճակահանության արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտայնի ընտրանիները։

Վիճակահանության արդյունքներով ձևավորված խմբերը
Մունդիալ-2022-ի ընտրական փուլը կմեկնարկի 2021 թվականի մարտի 24-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 16-ին, իսկ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կմեկնարկի 2022 թվականի նոյեմբերի 21-ին։ Առաջնությունը հյուրընկալող երկիրը Կատարն է։ Արաբական այս երկրում սաստիկ շոգի պատճառով որոշում է կայացվել առաջնությունն ամռան փոխարեն անցկացնել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
Մեկնաբանել