
Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի էլեկտրագծերի շրջակայքը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո գտնվող շրջաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզություն և ականզերծում են կատարել Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի երկայնքով տեղակայված էլեկտրական հաղորդման գծերի շրջակայքում: Մաքրվել է 3,4 հեկտար տարածք և 2,2 կմ ավտոճանապարհ: Հայտանաբերվել և ոչնչացվել է 96 պայթյունավտանգ առարկաներ:
Մինչև օրս ինժեներական ստորաբաժանումները Արցախում ականզերծել են 60 հեկտար տարածք, 20 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 1250 պայթյունավտանգ առարկա:
«Հայտնաբերված պայթուցիկ նյութերը, թողնված կամ չպայթած զինամթերքները տեղափոխվում են հատուկ կահավորված տարածք և վնասազերծվում են: Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության անհրաժեշտ կանոնները պահպանելով»,- ընդգծում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ РИА Новости / Максим Блинов
Մեկնաբանել