
Հանրահավաքների երրորդ օրը Ազատության հրապարակում (լուսանկարներ)
Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրահավաք են իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պատճառը Փաշինյանի կողմից Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրված եռակողմ հայտարարությունն է արցախյան հակամարտության վերաբերյալ։
Սկզբում հանրահավաքին մասնակցում էին 17 կուսակցություններ, սակայն նոյեմբերի 12-ին «Ալյանս» կուսակցությունը դուրս եկավ այդ նախաձեռնությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել