
Գագիկ Ծառուկյանի ձերբակալման որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քիչ առաջ բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Այսինքն՝ Ծառուկյանին ձերբակալելու Հատուկ քննչական ծառայության որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ։
Նշենք, որ Ծառուկյանը ձերբակալվել է նոյեմբերի 11-ին՝ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ Նա կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Նոյեմբերի 11-ին Հայաստանի 17 կուսակցություն համատեղ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հանրահավաքը նախաձեռնողներից ոմանք, որոնց թվում՝ Գագիկ Ծառուկյանը նույն օրը ձերբակալվել են։
Մեկնաբանել