
Հաստատվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք, մահացել է 29 մարդ
Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք (կատարվել է 5027 թեստավորում), մահացել է 29 հոգի (ընդհանուր՝ 1272)։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 85034, որոնցից 53257-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:
Կա 749 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել