
Երկու վիրավոր՝ Ստեփանակերտի առավոտյան հրթիռակոծության հետեւանքով
Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տանտերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
Լուսանկարը՝ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ՖԲ էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել