
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Ասկերանի Մադաթաշեն համայնքը
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի բացում, հոկտեմբերի 25-ի երեկոյան հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել էին նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը:
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել