
Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը
Հոկտեմբերի 25-ին օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրետակոծվել են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
«Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։
Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել»,- հայտնում է ԱԻՊԾ-ն։
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել