
Հաստատվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք (երեկ կատարվել է 4497 թեստավորում), մահացել է 12 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած, 1157-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 372550 թեստավորում: Կա 425 առողջացած:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 333 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել