
Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի 100 մլն դրամ գրավի դիմաց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի գրավի դիմաց։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ Նշենք, որ պաշտպանները միջնորդել էին Ծառուկյանին ազատ արձակել 100 մլն դրամ գրավի դիմաց, և միջնորդությունը, փաստորեն, բավարարվել է։
Միջնորդությունը քննել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա այսօր կայացած դատական նիստից հետո հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Նա կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել