
Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել
Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել: Նրան վիրահատել են, այժմ Երևանում է:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Սասուն Միքայելյանը պատերազմի առաջին օրերից ԵԿՄ ջոկատի հետ Արցախում է: Միքայելյանը մասնակցել է նաև Արցախյան ազատամարտին` ղեկավարելով «Սասուն» ջոկատը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել