
Արցախի ՄԻՊ. Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ
Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այդ հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձ՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը:
Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս:
լուսանկարը՝ Էդիկ Բաղդասարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել