
Հակոբ Արշակյան. «Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով»
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուք իր էջում հայտնել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
«Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ Սա նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։
Շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»,- հայտարարել է նախարար Արշակյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել