
Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ ավելի վաղ Մոսկվայում կողմերի միջև ձեռքբերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններին։ Այդ մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է արել «Twitter»-ի իր միկրոբլոգում։
The United States calls on Azerbaijan and Armenia to implement their commitments to a ceasefire as agreed and cease targeting civilian areas, such as Ganja and Stepanakert. We deplore the loss of human life and remain committed to a peaceful settlement.
— Secretary Pompeo (@SecPompeo) October 13, 2020
«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և շարունակում հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարի թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների 11 ժամ տևած բանակցություններից հետո որոշվել էր հումանիտար հրադադար հայտարարել Լեռնային Ղարաբաղում, որով նախատեսվում էր գերիների և զոհվածների մարմինների փոխանակում։ Հումանիտար հրադադարը, սակայն, մինչ օրս չի պահպանվել ադրբեջանական կողմի պատճառով։ Արցախում այս պահին էլ շարունակվում են մարտական գործողությունները։
Լուսանկարը՝ Alex Wong/Getty Images
Մեկնաբանել