
Նստացույց ԵԽ-ի դիմաց՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու կոչերով
Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդարանի (ԵԽ) հերթական նիստը, որտեղ քննարկվում էր դրությունը Լեռնային Ղարաբաղում: Իսկ մինչ այդ՝ վաղ առավոտից, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող ԵԽ-ի դիմաց հավաքվել էին հայկական համայնքի ներկայացուցիչները, որոնք փորձում էին ԵԽ-ի ուշադրությունը հրավիրել Արցախի վրա եւ հայության ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը:
Հայկական համայնքի ներկայացուցիչները «Հետքին» ասացին, որ ցույցի ընթացքում խաղաղության և բռնությունը, տեռորիզմը կանխելու կոչեր են անում: Այս պահին ԵԽ-ի դիմաց նստացույց է։ Ներկաներից Լիլիթ Բաբայանը «Հետքին» պատմեց, որ ջրցան մեքենաներով փորձում են ցրել հավաքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել