
Իսրայելի հայերը պահանջում են իշխանություններից Ադրբեջանին զենք չվաճառել (լուսանկարներ)
Իսրայելի Հայֆա քաղաքի հայերն այսօր հավաքվել են քաղաքի Բահայի սրբավայրի մոտ և բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ Իսրայելի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
«Իսրայելը զինում է Ադրբեջանին», «Կանգնեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան» պաստառներով նրանք Իսրայելի իշխանություններից պահանջում էին այլևս չզինել Ադրբեջանին և խաղաղ բնակչության ոչնչացման զենք չմատակարարել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել