
Առաջին բուժօգնության դասընթաց (լուսանկարներ)
Քաղաքացիական նախաձեռնությամբ «Մխիթար Հերացու» անվան բժշկական համալսարանում կազմակերպվել էր առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում բժիշկ Խաչատուր Մարգարյանը սեղմ կուրսով բացատրում էր՝ ինչպես և որ դեպքերում է հնարավոր ձեռքի տակ եղած միջոցներով արտակարգ իրավիճակներում փրկել տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիների կյանքը մինչև մասնագիտական բուժօգնության հասնելը։
Դասընթացն այսօր առաջին անգամ էր կազմակերպվում. նախաձեռնության կազմակերպիչներից Հայարփի Սահակյանի խոսքով՝ մասնակիցներն ավելի շատ էին, քան ակնկալվում էր, հնարավոր է այս դասընթացը դառնա շարունակական։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել