
Աշոտ Ղուլյան. «Պատերազմը համատարած է, հակառակորդն օգտագործում է պատերազմի բոլոր ուղղությունները»
«Չի կարելի ասել, որ մենք չէինք սպասում պատերազմի, բայց ինչ-որ ներքին ձայն հուշում էր, որ գուցե հակառակորդները պիտի դասեր քաղած կլինեին անցած պատերազմներից»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ա. Ղուլյանը նշեց, որ այս օրերին հակառակորդը օգտագործում է պատերազմի բոլոր հնարավոր ուղղությունները: Հակառակորդը երկար տարներ նախապատրաստվել է այսչափ լայնամասշտաբ գործողությունների:
Նրա համոզմամբ՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի կողմից դրսևորված ագրեսին դուրս է դասական հակամարտություն լինելու տրամաբանությունից:
«Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում՝ փորձելու Ղարաբաղյան հիմնախնդիրը իր օգտին լուծել, բայց վստահ եմ որ դա չի հաջողվի, քանի որ Արցախի կողքին է ոչ միայն Հայաստանը, այլև բոլոր այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք լավ են պատկերացնում, թե ինչ է կոչվում տարածաշրջանային և միջազգային անվտանգություն»,-ասաց նա:
Ղուլյանը նշեց, որ Ադրբեջանը ցույց է տվել, որ ոչ վստահելի քաղաքական գործընկեր է: Ադրբեջանի քաղաքական վարքագիծը վերջին տարիներին փոխվել է: Ըստ նրա՝ Ադրբեջանը կրկնօրինակում է Թուրքիային:
Ղուլյանը նշում է, որ պետք է շատ ռիսկային քայլերի գնալ, որոնցից մեկը միջազգային ճանաչում ստանալն է:
ԱԺ նախկին նախագահը հավելեց նաև, որ շատ կարևոր է պահել այն բնագծերը, որոնք Արցախի ռազմավարական պաշտպանության համար շատ կարևոր են:
Մեկնաբանել