
Հրթիռակոծված Ստեփանակերտը. հոկտեմբերի 2
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հոկտեմբերի 2-ին հրթիռակոծվեց երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան։ Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ տուժել է փրկարար ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ երեկոյան հրետակոծության հետևանքով կա 4 վիրավոր և 1 զոհ: 2 բնակելի շենք լրջորեն վնասվել է:
Առավոտյան հրթիռակոծման հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել