
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:
Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:
Առողջացել է 8 քաղաքացի: Արցախի ԱՆ-ն հայտնում է, որ առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:
Մեկնաբանել