
ՊՈԱԿ-ների ղեկավարների ընտրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգանավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը վերաբերում է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ղեկավարների ընտրության ընթացակարգին:
Գործող ընթացակարգով` ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթությամբ անձինք, պատգամավորներն առաջարկում են պարտադիր պայման ավելացնել նաև երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձը:
Պատգամավորներն առաջարկում են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի համար անցկացվող մրցույթում չթույլատրել նախկինում դատապարտված անձանց մասնակցությունը:
Նախագիիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 94 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Մեկնաբանել