
Բողոքի ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով (լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դարպասների մոտ՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բողոքի ակցիան նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Բողոքի ակցիային զուգահեռ խորհրդարանը քննարկում էր Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը, որը քվեարկության կդրվի սեպտեմբերի 17-ի նիստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել