
Անվճար իրավաբանական օգնություն՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. նոր նախագիծ
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը:
Ըստ կարգավորումների` հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով անվճար իրավաբանական օգնություն կարող են ստանալ սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները:
Գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը, որի խոսքով հանձնաժողովը նախագծին միաձայն դրական եզրակացություն է տվել:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ևս Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց նախագծի վերաբերյալ:
Լուսանկարում` նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը
Մեկնաբանել