
Արցախում 5 հոգի կորոնավիրուսով է ախտորոշվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչներն վիրուսով են ախտորոշվել բուժհասատատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտությամբ:
Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մյուս 3 վարակակիրները Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ: Առողջացել է 4 քաղաքացի:
Առ այսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ 333 մարդ է ախտորոշվել, որից 287-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12756 փորձանմուշի հետազոտություն:
Մեկնաբանել