
9 երեխաներով ընտանիքը բնակարան նվեր ստացավ «Հետքի» հոդվածից հետո
Շվեյցարահայ բարերարը տուն է գնել գյումրեցի ընտանիքի համար, որտեղ 9 անչափահաս է մեծանում։
Երեկ «Հետքը» գրել էր Աիդա Գասպարյանի մեծ ընտանիքի մասին, որը վարձով է ապրում Գյումրիում։ Ընտանիքի մեծ երազանքը սեփական տուն ունենալն էր։ Մեր հոդվածին արձագանքած բարերարը Գյումրու նորակառույց շենքերից մեկում 3-սենյականոց բնակարան է գնել Աիդայի ընտանիքի համար, որի մասին բարերարի ընկերը ընտանիքին տեղեկացրել է երեկ երեկոյան։
Մենք հեռախոսով զրուցեցինք Աիդայի ամուսնու՝ Սեւակի հետ, ով հայտնեց, որ մոտ 10 օրից կտեղափոխվեն նոր տուն, որտեղ վերանորոգման աշխատանքներ պիտի կատարվեն։ Սեւակի փոխանցմամբ՝ բարերարը նաեւ պատրաստակամություն է հայտնել կնքել երեխաներին։ Ընդ որում՝ շուտով ընտանիքի կրտսեր անդամը՝ Նարեկը, կդառնա 3 տարեկան։ Նվերը ստացվեց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել