
Գեղամասար համայնքի 17 դպրոցներից 8-ը հիմնանորոգման կարիք ունի, դպրոցների մեծ մասում չկա մշտական ջուր
Օգոստոսի 21-ին Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը հրապարակեց ուսումնական գործընթացի անցկացման ուղեցույց Covid-19 համաճարակի պայմաններում։ Ըստ ուղեցույցի ախտահանման վերաբերյալ կետի՝ դպրոցում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։
Գեղամասար համայնքի 17 դպրոցներից մեկում՝ Գեղամաբակում, զուգարան չկա, 9 դպրոց կոյուղի չունի։ Միայն երկու դպրոցում է գործում կենտրոնացված կոյուղի, իսկ վեց դպրոցում կոյուղին անհատական է, այսինքն՝ աշխատում է հորային տարբերակով։ Կոյուղի չունենալու կամ անհատական տարբերակի դեպքում նշանակում է, որ դպրոցում չկա նաեւ հոսող ջրով լվացվելու հնարավորություն։ 8 դպրոցում ջրամատակարարումն ընդհանրապես բացակայում է։ Մուլտիմեդիա պատմությանն ամբողջությամբ ծանոթացեք այստեղ։
Մեկնաբանել