
Արցախում 6 հոգի կորոնավիրուսով է ախտորոշվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 6 քաղաքացի Արցախում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) է ախտորոշվել։
Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը` կասկածյալ էր գտնվում էր մեկուսացման մեջ: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել