
Պայթյուն և փլուզում բնակելի շենքում (լուսանկարներ)
Օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող 4 հարկանի շենքում:
Նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ:
Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կա մեկ զոհ։
Երևանի քաղապետարանից հայտնում են, որ պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել