
Առաջին կիսամյակում արտահանումը Հայաստանից նվազել է 6.5%-ով, ներմուծումը՝ 12.9%-ով
Այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) Հայաստանն աշխարհի հետ 3.1 մլրդ դոլարի առևտուր է արել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 10.7%-ով նվազել է։ Ընդ որում ՝ այս ընթացքում ներմուծումն ավելի մեծ տեմպերով է նվազել, քան արտահանումը։
Մասնավորապես, 2020 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանվել է 1.1 մլրդ դոլարի ապրանք, որը 2019 թվականի նույն կիսամյակի համեմատ նվազել է 6.5%-ով։
Նույն ժամանակաշրջանում Հայաստան է ներմուծվել 2 մլրդ դոլարի ապրանք, որը 2019-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 12.9%-ով։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 4.7 %-ով։
Տես նաև՝
- Որ ուղղություններով է նվազում ներմուծումը
- Հանքահումքի արտահանումն աճել է, մյուս խոշոր ապրանքախմբերինը՝ նվազել. արտահանումը՝ կորոնավիրուսի օրերին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել