
«Ծավ» փոքր հէկի նկատմամբ նշանակվել է 750.000 դրամի չափով վարչական տուգանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լոսեմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» փհէկում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։
Տեսչության հաղորդագրության համաձայն՝ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար՝ 250.000 դրամի չափով վարչական տուգանք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել