
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը 12 օր է՝ հացադուլ է անում
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արամ Չավուշյանը հուլիսի 11-ից հացադուլ է հայտարարել։ Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Վերջինս հայտնեց, որ կալանավորը բողոքում է իր վերաբերյալ քրեական գործից, գտնվում է բժիշկների հսկողության տակ, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ինչպես նաև հիմնարկի վարչակազմի կողմից կատարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ՝ հացադուլի դադարեցման վերաբերյալ։
Նշենք, որ Արամ Չավուշյանը մեղադրվում է սպանության մեջ, այս պահին նրա վերաբերյալ գործով նախաքննությունը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել