
Ծիծեռնակաբերդի պուրակի հրդեհի քննության արդյունքում հանցակազմ չի հայտնաբերվել
Հունիսի 26-ին Ծիծեռնակաբերդի պուրակում տեղի ունեցած հրդեհի քննության արդյունքում հանցակազմ չի հայտնաբերվել։ Այս մասին «Հետքին» հայտնեց արտակարագ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։ Նշենք, որ հրդեհի պատճառները պարզելու համար ԱԻՆ-ում հետաքննություն էր ընթանում։
«Մեր կողմից հանցակազմ չի դատարկվել, մերժվել է, որ հանցավոր ինչ-որ արարք է տեղի ունեցել դիտավորությամբ»,- նշեց Էդմոն Զարգարյանը։
Նրա փոխանցմամբ՝ հրդեհի վերաբերյալ որևէ բողոք նախարարությունը չի ստացել, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել է, որ հրդեհի հետևանքով որևէ վնաս չկա, քանի որ միայն խոտածածկ տարածք է այրվել։
Հետաքննության արդյունքը ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ քննության օրինականությունը ստուգելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառով՝ Ծիծեռնակաբերդում պուրակում այրվել էր 21 հեկտար բուսածածկ տարածք: Այդ հատվածը ոչ թե համայնքապատկան է, այլ գտնվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ենթակայության տակ: Սա Երևանում գրանցված վերջին խոշոր հրդեհն է:
Ընթերցեք նաև
Մեկնաբանել