
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուք էջում գրել է, որ hայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»,- գրել է մամուլի քարտուղարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել