
Շուշան Ստեփանյան. «Հայաստանի Զինված ուժերի ոչ մի ԱԹՍ չի խոցվել»
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»:
«ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ Այսպիով հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,- նշել է ՊՆ խոսնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել