
Մաքսակետերում խստացվել են անվտանգության կանոնները. «կանաչ միջանցքները» կախտահանվեն
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է սանիտարա-համաճարակաբանական մի շարք առաջարկությունուններ՝ COVID-19-ի վարակի տարածումը կանխելու համար։
Դրանց մեջ են մտնում նաև որոշ խստացումներ, որոնք վերաբերում են մաքսային անցակետերում «կանաչ միջանցնքերի» աշխատանքի կազմակերպմանը՝ ներառյալ դրանցում իրականացվելիք պրոֆիլակտիկ և ախտահանիչ միջացառումներին։
«Կանաչ միջանցքը» ենթադրում է մաքսային հսկողության պարզեցված համակարգի կիրառում: Մաքսակետերի այդ հատվածում մաքսային հսկողությունը և համապատասխան փաստաթղթերի գրանցումը կատարվում են պարզեցված ընթացակարգոով:
Մասնավորապես, COVID-19-ի վարակի ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում ԵԱՏՄ մաքսային անցակետերում տեղադրել այսպես կոչված՝ «մուտքային զտիչներ»՝ ջերմաչափման համար, աշխատակիցներին տրամադրել անձնական պաշտպանության միջոցներ և ձեռնոցներ, ինչպես նաև՝ ապահովել ձեռքերի հակաբակտերիալ միջոցների մշտական առակայությունը, իրականացնել համակարգված կանխարգելիչ ախտահանման միջացառումներ, պահպանել սոցիալական հեռավորության սկզբունքները, կիրառել մեկանգամյա օգտագործման սպասք, օդափոխել տարածքը և այլն:
Բացի «կանաչ միջանցնքներից», նույն միջոցառումները պետք է իրականացվեն նաև սահմանային բենզալցակայաններում, տեխնիկական սպասարկման կետերում, ինչպես նաև՝ վարորդների համար նախատեսված հանգստի և սննդի կետերում։
Այս միջոցառումները, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան հնարավորինս ապահովել անվտանգությունը՝ ստեղծված համաճարակաբանական իրավիճակում։
Նշենք, որ այս փաստաթուղթը պատրաստվել է 2020թ. ապրիլի 14-ի աշխատանքային հանդիպման ժամանակ ԵՏՀ անդամների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև՝ 2020թ ապրիլի 10-ի № 6՝ համավարակի պայմաններում տնտեսության կայունության ապահովման, և 2020թ մարտի 25-ի № 11՝ COVID-19 վարակի տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ հանձնարարականների իրականացման շրջանակներում։
գլխավոր լուսանկարը՝ © РИА Новости / Ալեքսանդր Կոնտդրատյուկ
Մեկնաբանել