HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է ավտոմեքենաների՝ մեծ պահանջարկ ունեցող կամ ցանկալի համարանիշերից գանձվող գումարն ուղղել պետբյուջե

Ոստիկանությունը նախատեսում է կառավարության որոշմամբ ամրագրել, որ ավտոմեքենաների համար մեծ պահանջարկ ունեցող կամ ցանկալի համարանիշերի տրամադրումից գանձվող գումարները մուտքագրվելու են պետական բյուջե։

Ոստիկանությունը նման նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում:

Նշենք, որ ավտոմեքենաների համար մեծ պահանջարկ ունեցող, ցանկալի հաշվառման համարանիշերի տրամադրումից գանձվող գումարներ մուտքագրվում էին ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին:

«Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը»,-հայտնել է ոստիկանությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter