
Փոփոխվել է մանկական սննդի մեջ օգտագործվող ջրերի ստանդարտների ցանկը
Փոփոխություններ են մտցվել մանկական սննդի մեջ օգտագործվող ջրերի՝ «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 044/2017 տեխնիկական կանոնկարագում: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնժողովի պաշտոնական կայքում։
Մասնավորապես, փոփոխվել է փորձաքննության մեթոդներին և նմուշառման կարգին վերաբերող ստանդարտների ցանկը, որոնք անհրաժեշտ են ապրանքների համապատասխանության գնահատման համար։
Տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկը լրացվել է մանկական սննդի մեջ օգտագործվող ջրի անվտանգության առանձին ցուցանիշներին վերաբերող փորձարկման մեթոդներով, որոնք համապատասխանում են տեխնիկական կանոնակարգի № 3 հավելվածի պահանջներին։
Այդ փորձարկումների մեջ ներառվել են որոշ քլոր-օրգանական միջատասպաններ, պոլիքլորացված բիֆենիլներ և գազային քրոմատոգրաֆիայի միջոցով քլորոբենզեններ որոշելու մեթոդները:
Վերընշված փոփոխությունների շնորհիվ, ըստ ԵՏՀ-ի, հնարավոր կլինի մանկական սննդի մեջ օգտագործվող ջրերին տալ տեխնիկական կանոնակարգի լիարժեք համապատասխանություն։
Մեկնաբանել