
«Մուլտի գրուպ»-ի բեռնատարներով փակվել է Աճառյան փողոցը
Այսօր՝ հունիսի 16-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցի մի հատվածը փակվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տարբերանշանով բեռնատարներով։
Երթևեկությունը դադարեցվել է Աճառյան փողոց-Աճառյան 1-ին նրբանցք հատման մասում: Կոնցեռնը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։
Փողոցը փակելուն զուգահեռ Ազգային Ժողովում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անեռնմխելիությունից զրկելու հարցով նիստ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել