
Գրանցվել է կորոնավիրուսի 428 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 428-ով՝ ընդհանուր կազմելով 14 103: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
10 քաղաքացի մահացել է: Մահացածները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Ըստ նախարարության՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 227 է:
Նախորդ օրվա համեմատ առողջացել է 775 քաղաքացի և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 5226-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:
Մեկնաբանել