
Պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի հայտնաբերման թեստ է հանձնել
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի հայտնաբերման թեստ է հանձնել:
Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային նիստին ասաց նիստը վարող պատգամավոր Հայկ Գևորգյանը:
«Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, սպասում ենք պատասխանին, հուսանք ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսի մեկ դեպք արդեն իսկ հայտնաբերվել էր, սակայն՝ ոչ պատգամավորների շրջանում:
Լրացված 16:00
Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ թեստի պատասխանը բացասական է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել