
Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 14.6%-ով նվազել է
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 311 264 զբոսաշրջիկ։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները, 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14.6 %-ով։
Միևնույն ժամանակ, Հայաստանից արտերկիր մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 275 716, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 13.3 %-ով։
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:
Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։
Մեկնաբանել