
Մարտին Հայաստանի արտահանման ու ներմուծման ծավալները երկնիշ տեմպերով կրճատվել են
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աշխարհի հետ կազմել է 1 մլրդ 565 մլն դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 4 %-ով։
Մասնավորապես, արտահանումը Հայաստանից այս տարվա հունվար-մարտին կազմել է մոտ 545 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 0.2 %-ով։
Իսկ ներմուծումը կազմել է 1 մլրդ 20 մլն դոլար՝ կրճատվելով 6.2 %-ով։
Արտահանման աճի տեմպերի դանդաղումն ու ներմուծման անկումը սկսվել են դեռևս փետրվարից, իսկ մարտին տեսանելի անկում է գրանցվել թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ուղղությամբ։
Մասնավորապես, այս տարվա մարտին արտահանումը Հայաստանից կազմել է 171 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 17.4 %-ով։ Իսկ ներմուծումը կազմել է մոտ 349 մլն դոլար՝ նվազելով 15.3 %-ով։
Հիշեցնենք, որ մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.9 % անկում է գրանցվել։
Մեկնաբանել